Ջեյմի Կարագեր. «Սա լուրջ մարտահրավեր է նրա համար»

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը արձագանքել է պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ պաշտոնում նշանակմանը։

«Սա լուրջ մարտահրավեր է Ամորիմի համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» այժմ 14-րդ տեղում է, ինչը ակնհայտորեն նրանց դիրքը չէ։ Ուստի արագ որոշում կայացվեց նշանակել նոր գլխավոր մարզիչ»,- Կարագերի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը հեռացվել էր «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից։ Ամորիմը անգլիական գրանդի հետ երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։