Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմը, ով նոյեմբերի 11-ից կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», խոսել է «Սպորտինգի» երկրպագուների դժգոհության մասին։
«Սա անսովոր շաբաթ էր։ Ես հասկանում եմ որոշ երկրպագուների զայրույթն ու հիասթափությունը, բայց կյանքն այդպիսին է։
Դա իմ կյանքի լավագույն շրջանն էր, բայց ես պետք է բնական ճանապարհով որոշումներ կայացնեմ։ Ես հասկանում եմ երկրպագուների ցավը, բայց մենք պետք է առաջ գնանք։ Ժամանակը կբուժի ամեն ինչ»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Պորտուգալացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը։