«Բորուսիայի» ֆուտբոլիստը կարող է լքել ակումբը

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը մտածում է ակումբը փոխելու մասին։ Շվեցարացին հիասթափված է ակումբում տիրող իրավիճակից: Լրագրող Պատրիկ Բերգերի խոսքերով, դարպասապահը հիացած չէ «Բորուսիայի» մարզական նպատակներով։

Նա կցանկանար խաղալ մի թիմում, որը պարբերաբար պայքարում է գավաթների համար: 26-ամյա դարպասապահի պայմանագիրը դորտմունդցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը, սակայն չի կարելի բացառել նրա մոտալուտ հեռանալը։

Գրեգոր Կոբելի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները։