Ջանլուիջի Դոննարումման նշել է Սերիա Ա-ի հավանական հաղթողի անունը

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման, թեև արդեն երեք տարի է, ինչ խաղում է Ֆրանսիայում ՊՍԺ-ում, այնուամենայնիվ, շարունակում է հետևել Իտալիայի առաջնությանը։

«Միլանի» նախկին դարպասապահը ընթացիկ մրցաշրջանը շատ հետաքրքիր է համարում։ Նա նաև նշել է իր ֆավորիտին չեմպիոնական տիտղոսի համար պայքարում։ Դոննարումայի կարծիքով՝ «Նապոլին» Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ ամենամեծ շանսերն ունի։

«Շատ հանդիպումներ եմ դիտում, այս տարի գեղեցիկ առաջնություն եմ տեսնում։ Ինձ թվում է, որ «Նապոլին» ու Կոնտեն բավականին լավ են գործում։ Նույնիսկ առանց եվրագավաթների նրանք լավագույն հնարավորություններն ունեն», – Դոննարումայի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։