Պեպ Գվարդիոլա․ «Իմ տղաները լավն են խաղադաշտում, բայց նրանք լավն են նաև խաղադաշտից դուրս»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է իր թիմի վերջին հանդիպումներին։

Իսպանացին վերջերս ասաց, որ թիմը լավ հանդես չի եկել Անգլիայի գավաթի մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հարբած լինելու պատճառով՝ Պրեմիեր Լիգայի չորրորդ անընդմեջ տիտղոսը տոնելուց հետո:

«Դա կատակ էր։ Մենք պատրաստ էինք։ Բայց առաջնությունը հաղթելուց հետո մենք պետք է տոնեինք։

Իմ տղաները իսկապես լավ են խաղադաշտում, բայց նրանք լավն են նաև խաղադաշտից դուրս»: – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BeanymanSports-ը: