«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ «Նապոլին» միայն աղոթքով չի հասնի չեմպիոնության։
«Ես հավատացյալ մարդ եմ, բայց գիտեմ միայն մեկին, ով կարող է հրաշքներ գործել: Ես միշտ աղոթում եմ, նույնիսկ թիմի համար, որ բոլորն առողջ լինեն, բացի ընտանիքից, աղոթում եմ նաև ֆուտբոլիստների համար։
Մենք պետք է բոլորս միասին աշխատենք՝ խոհարարից մինչև սարքավորող, ստեղծելու ինչ-որ հիանալի բան, որը կարող է լրացուցիչ միավորներ բերել առաջնությունում:
Մենք չենք կարող սխալվել, մենք դրա իրավունքը չունենք։ Իհարկե, ֆուտբոլում հրաշքներ միշտ էլ եղել են, բայց դուք պետք է աշխատեք դրա վրա հույս դնելու համար, միայն աղոթքները բավարար չեն»,- ասել է Կոնտեն:
Նեապոլցիները 25 միավորով գլխավորում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը 10 տուրից հետո: Երկրորդ տեղում գտնվող «Ինտերը» 4 միավոր պակաս ունի։