Ռուբեն Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն առաջին անգամ դիմել է անգլիական թիմի երկրպագուներին։

«Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար։ Ես ձեզ և ձեր երազանքները չեմ անտեսի»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է United Zone-ը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել էր Ռուբեն Ամորիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

Պորտուգալացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը:

Նաև կողմերի համաձայնությամբ այն ևս մեկ մրցաշրջանով կարող է երկարաձգվել։