Խերարդո Մարտինոն մեկնաբանել է Նեյմարի՝ «Ինտեր Մայամի» հավանական տեղափոխության մասին լուրերը

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարի՝ ամերիկյան ակումբ հավանական տեղափոխության մասին լուրերը։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ բրազիլացի ֆուտբոլիստն արդեն գույք է գնել Մայամիում։

«Դուք չեք կարող այդքան հեշտությամբ և ազատ խոսել այն մասին, թե արդյոք Նեյմարը կարող է տեղափոխվել այլ ակումբ: Երբ խոսքը վերաբերում է նման բաներին, մեզ ավելի ուժեղ փաստարկներ են պետք քան անշարժ գույք գնելը:

Դուք չեք կարող խոսել ֆուտբոլիստի տեղափոխության մասին միայն այն պատճառով, որ նա այստեղ տուն է գնել կամ նրա ընկերուհին Ֆորտ Լոդերդեյլից է, որը առողջարանային քաղաք է՝ Մայամի և Ուեսթ Փալմ քաղաքների միջև»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը: