Fastex Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի շրջանակներում Երևանի «Նոան» տանը ընդունեց «Ուրարտուին»։ Խաղն ավարտվեց «Նոայի» նվազագույն առավելությամբ
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Ուլադ Օմարը։ Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում «Ուրարտուն» կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը Իվան Իգնատևի գոլի շնորհիվ
Երկրորդ խաղակեսի 73-րդ րոպեին «Նոան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ Գոնսալո Գրեգորիոյի գոլի շնորհիվ։
Այս հաղթանակից հետո Նոան մրցաշարային աղյուսակում կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը, իսկ Ուրարտուն կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը։