Մադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի հետ կապված հարցերում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը կարծում է, որ կիսապաշտպանն արժանի է ավելի շատ խաղաժամանակ անցկացնելու խաղադաշտում։
«Լոս Բլանկոները» չեն պատրաստվում Գյուլերին բաց թողնել այլ ակումբ. Ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես ցանկանում է մնալ «Ռեալում» և հաջողությունների հասնել այստեղ։ Նախկինում մամուլում լուրեր էին շրջանառվում կիսապաշտպանի «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին։ Մերսիսայդցիները, պատրաստ են 70 միլիոն եվրո առաջարկել խաղացողի համար։
Արդան «Ռեալի» խաղացող է դարձել 2023 թվականին։ Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ ավարտվում է 2029 թվականի ամռանը