Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը և նրա շրջապատը սկսել են ավելի ակտիվորեն ուսումնասիրել Արքայական ակումբից հեռանալու հնարավորությունը այն բանից հետո, երբ բրազիլացի ֆուտբոլիստը չկարողացավ նվաճել «Ոսկե գնդակը»-ը: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսի շրջապատը նշում է մի քանի պատճառ, որոնք կարող են ազդել հարձակվողի՝ ակումբից հեռանալու վրա։ Նախ, Իսպանիայի առաջնությունում հանդես գալու ժամանակ բրազիլացին իրեն ավելի ու ավելի անապահով է զգում, քանի որ պարբերաբար բախվում է իր հասցեին ուղղված ռասիստական վիրավորանքներին։
Վինիսիուսին դուր չի գալիս, որ ժամանակ առ ժամանակ մրցավարները պատժում են ոչ թե իրեն վիրավորողներին, այլ հենց խաղացողին, ով էմոցիոնալ է արձագանքում ռասիզմի դրսևորումներին։ Միաժամանակ, «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը անտեսել է ֆուտբոլիստի ներդրումը ռասայական խտրականության դեմ պայքարում։
Հարձակվողի շրջապատում գիտակցում են ֆուտբոլիստի անձնական ապրանքանիշի կարևորությունը։ «Ռեալում» Վինիսիուսի համար ավելի դժվար է առանձնանալ այլ աստղային խաղացողներից, ինչպիսիք են Կիլիան Մբապեն կամ Ջուդ Բելինգհեմը: Բացի այդ, խաղացողը հասկանում է, որ չի շահել 2024 թվականի «Ոսկե գնդակը», քանի որ որոշ ձայներ տրվել են «Ռեալի» իր թիմակիցներին։