Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ցանկացել է գնել «Մոնակոյի» բաժնետոմսերը: Այս մասին հայտնում է Get Franch Football News-ը։
Ըստ աղբյուրի, ֆրանսիացին տարեսկզբին ցանկանում էր դառնալ «Մոնակոյի» բաժնետեր՝ գնելով ակումբի բաժնետոմսերը իր Coalition Capital ներդրումային հիմնադրամի միջոցով։
Հաղորդվում է, որ Մբապեն հրաժարվել է գնել «Մոնակոյի» բաժնետոմսերը, քանի որ պահանջվող գինը չափազանց բարձր է եղել: Հուլիսին ֆուտբոլիստը գնել է «Կաննի» բաժնետոմսերի 80%-ը։