Լևերկուզենի «Բայերում» չի բացառում, որ այս մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Արքայական ակումբում իսպանացի մարզչի նկատմամբ հետաքրքրությունն ակտիվացել է «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի խաղում «Ռեալից» կրած պարտությունից հետո:
Միաժամանակ, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի ցանկանում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով, եթե իտալացի մասնագետը ազատի իսպանական գրանդի մարզչի պաշտոնը, նրան այլ պաշտոն կառաջարկեն։ Անչելոտտին կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» դեսպան կամ ավագ խորհրդատու։