«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Ռուբեն Ամորիմին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Պորտուգալացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը: Նաև կողմերի համաձայնությամբ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ կա։
Ամորիմը թիմի հետ կսկսի աշխատել նոյեմբերի 11-ից: Ռուդ վան Նիստելռոյը կշարունակի գլխավորել թիմը այնքան ժամանակ, քանի դեռ Ռուբենը չի ստանձնել մարզչի պաշտոնը:
«Ռուբեն Ամորիմը եվրոպական ֆուտբոլի ամենահետաքրքիր և բարձր գնահատված երիտասարդ մարզիչներից մեկն է»,- գրված է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայության հայտարարությունում։