«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը պատմել է, որ փոքր տարիքից երազել է մարզիչ լինելու մասին։ Նախկինում հոլանդացի մասնագետն գլխավորել է «Ֆեյենորդը»։ Սլոթը գլխավորել է «Լիվերպուլը» անցած ամառ:
«Բավականին երիտասարդ տարիքում գիտեի, որ ցանկանում եմ մարզիչ դառնալ: Հայրս սիրողական ակումբում մարզիչ էր, նա նաև ուսուցիչ էր, ուստի միշտ զբաղված էր։
Նա հաճախ էր ինձ հարցնում, թե կարո՞ղ եմ դասեր վարել իր փոխարեն, և դա ինձ միշտ դուր է եկել»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։