«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյը խոսել է հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի հեռացման մասին։
«Ակնհայտ է, որ ֆուտբոլում ամեն ինչ կախված է արդյունքներից։ Էրիկն էլ դա ասաց: Նախամրցաշրջանային շրջանում մենք աշխատում էինք խաղի նոր մոտեցման վրա, բոլորը դրական էին տրամադրված և քրտնաջան աշխատում էին ակումբը մի մակարդակ բարձրացնելու համար: Երբեմն պատահում են այնպիսի բաներ, որոնք հնարավոր չէ բացատրել:
Այնքան շատ խաղեր եղան, որտեղ մենք ավելիին էինք արժանի: Խոսքս «Ֆեներբախչեի», «Վեսթ Հեմի», «Քրիսթալ Փելասի», «Պորտուի» հետ հանդիպումների մասին է։ Բայց մենք գիտենք, որ արդյունքն առանցքային է, սա է մեր աշխատանքի էությունը»,- վան Նիստելռոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։