Հայտնի է, թե ինչպես է Հանս Դիտեր-Ֆլիկը հանդերձարանում «սպառնացել» իր ֆուտբոլիստներին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում ընդմիջման ժամանակ պահանջել է, որ «Բարսայի» ֆուտբոլիստները շարունակեն խաղալ պաշտպանական բարձր գծով:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ընդմիջմանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը խնդրել է խաղացողներին հավատարիմ մնալ նույն խաղային պլանին և պահպանել բարձր պաշտպանական գիծը: Նա հասկացրել է, որ կփոխարինի «բոլորին, ովքեր կնահանջեն թեկուզ մեկ մետր»։

Առաջին խաղակեսից հետո միակ փոփոխությունը, ըստ Ֆլիկի, այն էր, որ երկրորդ խաղակեսում նրանք առաջնահերթություն տվեցին գնդակին տիրապետելուն և այն վերահսկելուն:

Նշվում է, որ գերմանացի մարզիչը մտադիր է բարձր ճնշում պահպանել մնացած հանդիպումներում։ Նա ցանկանում է պայքարել տիտղոսների համար և լրջորեն է վերաբերվում դրան՝ առաջիկա ամիսներին փայլուն խաղ ցուցադրելու մտադրությամբ: