«Ինտեր Մայամին» հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» 35-ամյա կիսապաշտպան Թոմաս Մյուլերի նկատմամբ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտեր Մայամին» ակտիվորեն ֆուտբոլիստներ է փնտրում կիսապաշտպանի դիրքի համար։
Այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: