Ուեսլի Սնեյդեր. «2010 թվականին ինձ կողոպտեցին «Ոսկե գնդակը» չտալով»

Մադրիդի «Ռեալի», «Ինտերի» և Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտնել է, որ իր հետ անարդար են վարվել՝ 2010 թվականի վերջում «Ոսկե գնդակ» չտալով։

«2010 թվականին ինձ կողոպտեցին «Ոսկե գնդակը» չտալով։ Բայց անկեղծ ասած, ես ավելի ուրախ եմ, որ մարդիկ դեռ խոսում են այդ մասին 14 տարի անց», – Սնեյդերի խոսքերը մեջբերել է Football Talk-ը:

Նշենք, որ 2009/2010 մրցաշրջանում «Ինտերը», որի կազմում այն ​​ժամանակ հանդես էր գալիս Սնեյդերը, հաղթեց Ա Սերիայում և Չեմպիոնների Լիգայում, իսկ Հոլանդիայի հավաքականը հասավ 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ։