Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկացել է գնել «Մոնակոյի» բաժնետոմսերը: Այս մասին հայտնում է Get Franch Football News-ը՝ հղում կատարելով L’Équipe-ին։
Ըստ աղբյուրի, ֆրանսիացին տարեսկզբին ցանկանում էր դառնալ ակումբի բաժնետեր, գնելով ակումբի բաժնետոմսերը իր Coalition Capital ներդրումային հիմնադրամի միջոցով։
Հաղորդվում է, որ Մբապպեն հրաժարվել է գնել «Մոնակոյի» բաժնետոմսերը, քանի որ պահանջվող գինը չափազանց բարձր է եղել: