ՊՍԺ-ն ընդմիշտ որակազրկել է երկրպագուին, ով կորեացի Լի-Կան Ինին չինացի է անվանել

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը պատժամիջոցների վերաբերյալ հայտարարություն է տարածել թիմի երկրպագուի նկատմամբ, ով կատակել է ակումբի հարավկորեացի կիսապաշտպան Լի-Կան Ինի հասցեին։

«ՊՍԺ-ն չի հանդուրժում ռասիզմի որևէ ձև։ Ֆուտբոլիստի հետ միջադեպի մասնակից երկրպագուն ընդմիշտ հեռացվել է երկրպագուների խմբերից, իսկ մարզումից անմիջապես հետո ֆուտբոլիստից ներողություն են խնդրել»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ փարիզցիները նշել են, որ նրանք ընդմիշտ հեռացրել են երկրպագուին երկրպագուների խմբերից։