Իսպանիայի Պրիմերայի 12-րդ տուրի «Վիլյառեալ» – «Ռայո Վալյեկանո» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։
Հետաձգման որոշումը կայացվել է «Դանա» փոթորկի և ջրհեղեղի հետևանքների պատճառով։ Խաղերի նոր ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ։
Ավելի վաղ հաղորդվում էր, «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման հետաձգման մասին։