Ռուդ վան Նիստելռոյ. «Այն, թե ինչպես է նա մարզվում ու օգնում թիմին, օրինակ է բոլորի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյը «Լեսթերի» հետ հանդիպումից հետո (5։2) ուրախ է եղել Կազեմիրոյի համար։

«Ես ուրախ եմ Կազեմիրոյի համար։ Այն, թե ինչպես է նա մարզվում ու օգնում թիմին, օրինակ է բոլորի համար։ Ուրախ եմ, որ նա մեզ հետ է, որ կարողանում է հաղթահարել դժվարությունները։ «Լիվերպուլի» հետ խաղից հետո նա չափազանց շատ քննադատության արժանացավ»,- վան Նիստելռոյի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Չորեքշաբթի օրը Լիգայի գավաթի խաղում բրազիլացի կիսապաշտպանը դուբլի հեղինակ դարձավ։ Սա թիմի առաջին խաղն է Էրիկ տեն Հագի հեռացումից հետո։

Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն 13 խաղում դարձել է երեք գոլի հեղինակ։