Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել իր կիսապաշտպանից

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիից, հայտնում է Relevo-ն։

Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը փոխել է իր կարծիքը ֆուտբոլիստի մասին Լա Լիգայում երկու անհաջող հանդիպումներից հետո՝ Մադրիդի «Ատլետիկոյի» (1։1) և «Բարսելոնայի» (0։4) հետ։

Ակումբի ղեկավարների կարծիքով՝ 39-ամյա Լուկա Մոդրիչն ավելի համոզիչ տեսք ուներ, քան ֆրանսիացին ու ավելի մեծ ազդեցություն ուներ պաշտպանության վրա։

Նշվում է նաև, որ «Ռեալը» դժգոհ է, որ Չուամենին չի ազդել թիմի անկման վրա Տոնի Կրոսի հեռանալուց հետո։

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ի տարբերություն ղեկավարության, դեռ հավատում է ֆրանսիացուն ու չի ցանկանում բաժանվել նրանից։