«Բարսելոնան» հետևում է Ռաֆայել Լեաուին, ով դժգոհ է «Միլանում» իր դիրքից

«Բարսելոնան» ուշադիր հետևում է «Միլանի» 25-ամյա վինգեր Ռաֆայել Լեաուին, ով դժգոհ է «ռոսոներիների» ճամբարում իր դիրքից։ Այս մասին հայտնում է Sport․es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լեաուին դուր չի գալիս, որ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ կորցրել է իր առաջատար դիրքը թիմում, ինչի պատճառով էլ նրա տրանսֆերային արժեքը նվազում է։

Այս հանգամանքը ձեռնտու է կատալոնական ակումբին։ «Բարսելոնան» Լեաուին ներառել է հարձակվողների կարճ ցուցակում, որոնք հետ ցանկանում է պայմանագիր կնքել 2025 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը պորտուգալացի ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո։