«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, ով, ըստ մամուլի վերջին տեղեկությունների, շուտով գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը», խոսել է ակումբների միջև իր ապագայի շուրջ բանակցությունների մասին։
«Դրանք բանակցություններ են երկու ակումբների միջև։ Նման բանը միշտ էլ դժվար է՝ նույնիսկ հաշվի առնելով ազատման մասին դրույթները։ Նրանք պետք է ամեն ինչ քննարկեն։ Մենք պարզաբանումներ կստանանք ուրբաթ օրը խաղից հետո, հետո ամեն ինչ պարզ կդառնա։ Այսպիսով, մնացել է ևս մեկ օր, իսկ վաղվա խաղից հետո որոշումը հայտնի կդառնա»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լիսաբոնյան ակումբին կվճարի 11 միլիոն եվրո՝ մոտ 10 միլիոն եվրո տրանսֆերի համար և 1 միլիոն եվրոյից մի փոքր ավելին՝ պորտուգալական գրանդի հետ երկարաժամկետ պայմանագիրը խզելու համար։