«Բարսելոնան» հայտարարել է թիմի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, 21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագինը կազմում է 500 միլիոն եվրո։
Ֆերմինը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։