Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ առաջիկա հանգստյան օրերին Վալենսիայում նախատեսված հանդիպումները հետաձգվել են։
Սա ազդեց նաև Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Վալենսիա» – «Ռեալ» խաղի վրա։ Հանդիպումը պետք է կայանար նոյեմբերի 2-ին։
Հետաձգման որոշումը կայացվել է «Դանա» փոթորկի և ջրհեղեղի հետևանքների պատճառով։ Խաղերի նոր ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ։