Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Ինչպես հայտնում է Football Insider-ը, «Արսենալը» հետաքրքրված է Սանեի ծառայություններով։ Լոնդոնյան ակումբը կփորձի գերմանացուն ներգրավել իր շարքերը, եթե նա նոր պայմանագիր չկնքի «Բավարիայի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան թիմի կազմում անցկացրել է ութ հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Transfermarkt-ը Սանեի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։