«Բարսելոնայի» աստղը հիշել է, որ ժամանակին փողոցում ուտելիք է խնդրել մարդկանցից

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան, ով այս մրցաշրջանում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում, կիսվել է իր կյանքի դժվար շրջանի հիշողություններով։

«Ասել, որ սովամահ էի, անարդար կլինի։ Տանը ծնողներիս սննդի պակասը երբեք չի եղել։ Սակայն մարզվելուց հետո ես կանգնեցի փողոցում և մարդկանց խնդրեցի, որ ինձ ուտելու բան գնեն։

Ոմանք օգնեցին ինձ, ոմանք ուղղակիորեն ինձ անբան անվանեցին։ Սա այն ժամանակաշրջանում էր, երբ ես 12-14 տարեկան էի»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում UOL Esporte-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա բրազիլացին թիմի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։