Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարծում է, որ ավելիին էր արժանի 2023/2024 մրցաշրաջանում իր ցուցադրած խաղի համար։ Արգենտինացին քվեարկության արդյունքներով զբաղեցրել է յոթերորդ տեղը։
«Անկեղծ ասած, ես ավելի լավ էի սպասում, քան յոթերորդ տեղը: Երբեմն այս պարգևները անարդար են: Ապագայում ես քրտնաջան կաշխատեմ իմ դիրքը բարելավելու համար», – DAZN-ին ասել է Ներաձուրիի 27-ամյա հարձակվողը, ով հաղթել է Սերիա Ա-ում և Copa America-ում և երկու մրցաշարերում էլ դարձել է լավագույն ռմբարկու:
Հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել Ռոդրին «Մանչեսթեր Սիթիից», իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մադրիդի «Ռեալը» ներկայացնող Վինիսիուս Ժունիորն ու Ջուդ Բելինգհեմը։