Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը մեկնաբանել է կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի դուբլը «Լեսթերի» հետ գավաթային խաղում։
«Ես չէի անհանգստանում Բրունոյի համար։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա աշխատում մարզումների ժամանակ։ Ֆերնանդեսը շատ բան է վերցնում իր ուսերին։ Վերջին խաղում նա ուներ գործողությունների ազատություն։ Հուսով եմ՝ նա կարող է շարունակել նույն ոգով»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում 30-ամյա պորտուգալացին անցկացրել է ինը հանդիպում, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։ «Կարմիր սատանաները» ազգային առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 14-րդ տեղը։