Ռուբեն Ամորիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին կարող է հայտարարվել այսօր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լիսաբոնյան ակումբը հաստատել է Ամորիմի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնում։ Հայտնի է, որ մանկունիանցիները մարզչի՝ նախկին թիմի հետ պայմանագիրը խզելու հետևանքով կվճարեն 10 միլիոն եվրո փոխհատուցում։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, պորտուգալացին այսօր կարող է հայտարարել «Յունայթեդի» հետ լիարժեք համաձայնության մասին։
Սպասվում է, որ միաժամանակ Ամորիմը կանցկացնի ևս երեք խաղ «Սպորտինգի» գլխավորությամբ և նոր թիմին կմիանա միջազգային ընդմիջման ժամանակ: