«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի վինգեր Սավիոյի մասին հարցին։
20-ամյա բրազիլացին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի «Թոթենհեմի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում: Խաղացողին պատգարակով դուրս են բերել խաղադաշտից։
«Սավիոյի վնասել է ոսկորը: Հուսանք, որ ոչ մի վտանգավոր բան: Մենք մանրամասները կիմանանք վաղը»,- ասել է Գվարդիոլան հետխաղյա մամուլի ասուլիսում։
Կրած պարտությունը «Մանչեսթեր Սիթիի» համար առաջինն էր այս մրցաշրջանում: Թիմը դեռ չի պարտվել Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում։