Հայտնի է, թե ինչու Էրլինգ Հոլանդը խաղադաշտ դուրս չեկավ «Թոթենհեմի» դեմ խաղում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու չի խաղադաշտ դուրս չի բերել Էրլինգ Հոլանդին, երբ թիմը պարտվում էր «Թոթենհեմին»։

Անգլիայի գավաթի խաղում «Քաղաքացիները» երկու գնդակ էին բաց թողել արդեն 25-րդ րոպեին։ Առաջին խաղակեսի վերջնամասում Մաթեուս Նունյեսը մեկ գնդակ ետ բերեց, սակայն հյուրերը չկարողացան խուսափել պարտությունից՝ ընդմիջումից հետո հաշիվը չփոխվեց։

Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու Էրլինգ Հալանդը մնաց պահեստայինների նստարանին մինչև եզրափակիչ սուլիչը:

«Դա շատ պարզ է։ Որոշված էր, որ Էրլինգն այսօր չխաղա: Նա նախկինում շատ ժամանակ էր անցկացրել խաղադաշտում, և մենք գիտեինք, որ այս շաբաթ վերականգնվելու հնարավորություն չենք ունենա: Ես չէի ուզում, որ նա էներգիա վատնի», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։