«Բարսելոնան» որոշում է կայացրել 2025 թվականի ամռանը առաջնային տրանսֆերային թիրախի հարցում: Այս մասին հայտնել է իսպանական Relevo հրատարակության լրագրող Ալեքս Պինտանելը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները նոր դարպասապահի անհրաժեշտություն են տեսնում և նախ կփորձեն պայմանագիր կնքել «Պորտու»-ի պորտուգալացի դարպասապահ Դիոգու Կոշտայի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկոն հիացած է Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Կոշտային կատալոնական թիմում տեսնելու հնարավորությամբ։ Բացի այդ, խաղացողի գործակալը հայտնի պորտուգալացի մենեջեր Ժորժե Մենդեշն է, ում հետ Դեկոն ակտիվորեն կապ է պահպանում։
Հիշեցնենք, որ 6-րդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղում Տեր Շտեգենը աջ ծնկի ջլի պատռվածք է ստացել ու դուրս մնացել մրցաշրջանի մնացած հատվածում։ Այս պահին կատալոնական թիմում դարպասապահի դիրքում է խաղում Ինյակի Պենյան։ «Բարսելոնան» մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել նաև լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ։