Իտալական «Նապոլին» շարունակում է բանակցությունները թիմի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի ներկայացուցիչների հետ՝ նրա պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2027 թվականին։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը 23-ամյա վրացի ֆուտբոլիստին առաջարկում է 5 միլիոն եվրո աշխատավարձ՝ տարեկան 1 միլիոն եվրոյի չափով, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչները պնդում են 8 միլիոն եվրո վճարում։
Նշվում է, որ ակումբի և խաղացողի միջև վեճի հիմնական կետերից մեկը մնում է փոխհատուցման չափը։ Եվրոպական թոփ-ակումբների կողմից Խվիչայի նկատմամբ հետաքրքրության ֆոնին Կվարացխելիայի շրջապատը պահանջում է պայմանագրում ներառել 80 միլիոն եվրոյի վաճառքի կետ, իր հերթին «Նապոլին» այս գումարը համարում է անբավարար:
Նշենք, որ այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։