«Վաղը մենք կմարզվենք երկու դարպասապահի և Էրլինգ Հոլանդի հետ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ «Տոտենհեմի» հետ խաղից հետո խոսել է թիմի հետ կապված խնդիրների մասին:

«Վաղը մենք կմարզվենք երկու դարպասապահի և Էրլինգ Հոլանդի հետ, և ուրիշ ոչ ոք չի գա մարզման: Մենք իսկապես դժվարություններ ունենք, բայց պետք է ջանքեր գործադրենք։ Խաղացող տղաներից շատերը խնդիրներ ունեցան, տեսնենք, թե ինչպես կվերականգնվեն: Ինը տարվա ընթացքում ես երբեք այդքան շատ կորուստներ չեմ ունեցել Նման իրավիճակներում խաղացողները մի քայլ առաջ են գնում: Նրանք ավելի միասնական են, քան երբևէ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: