Goal-ը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի «Ոսկե գնդակի» հավակնորդների հավանական աղյուսակը և հաղթողին

Ֆուտբոլային խոշորագույն լրատվական կայքերից մեկը՝ Goal-ը, կազմել է 15 ֆուտբոլիստներից կազմված վարկանիշային աղյուսակը, ովքեր 2025 թվականին «Ոսկե գնդակ» մրցանակին արժանանալու ամենամեծ հնարավորություններն ունեն։ Այս թոփում առաջատարը կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջական աղյուսակը։

Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»)
Լամին Յամալ («Բարսելոնա»)
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
Ռաֆինյա («Բարսելոնա»)
Հարի Քեյն («Բավարիա»)
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
Պեդրի («Բարսելոնա»)
Բուկայո Սակա («Լոնդոնի Արսենալ»)
Ֆլորիան Վիրց («Բայեր»)
Քոուլ Պալմեր («Չելսի»)
Քրիստիան Պուլիշիչ («Միլան»)
Մայքլ Օլիսե («Բավարիա»)
Ջամալ Մուսիալա («Բավարիա»)

Հիշեցնենք, որ Ռոդրին «Ոսկե գնդակը» ստացել է 2023/2024 մրցաշրջանի վերջում։ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նրա թիմակից Ջուդ Բելինգհեմը զբաղեցրել է երրորդ տեղը։