Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս հաղթեց «Էմպոլիին»։
Հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով։ Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դավիդե Ֆրատտեսին, ևս մեկ անգամ աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը։
Միլանյան ակումբն ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ 4 միավորով զիջելով «Նապոլիին»: «Էմպոլին» 11 միավորով 11-րդ տեղում է։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին և փոխարինվեց 65-րդ րոպեին։