Կիլիան Մբապպեի պատճառով Վինիսիուսը կարող է լքել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Վինիսիուս Ժունիորը և Կիլիան Մբապպեն նախընտրում են խաղալ հարձակման ձախ եզրում, ինչը լուրջ խնդիր է թիմի համար։

Բրազիլացին ու ֆրանսիացին չեն կարող հնարավորինս արդյունավետ հանդես գալ նման իրավիճակում, ուստի նրանցից մեկը ստիպված կլինի հարմարվել ստեղծված իրավիճակին։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ կենտրոնական հարձակվողի դերիքում պետք է խաղա Վինիսիուսը, իսկ Մբապպեն ձախ եզրում։

Հաշվի առնելով Վինիսիուսի բարդ բնավորությունը և այլ ակումբների երկրպագուների վերաբերմունքը նրա նկատմամբ՝ «Ռեալը» կարող է ինչ-որ պահի որոշել բաժանվել բրազիլացուց։