Իվան Յուրիչ․ «Ես չեմ մտածում հեռանալու մասին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը արձագանքել է հռոմեական ակումբի պաշտոնից իր հնարավոր հեռացմանը։

«Ես չեմ մտածում հեռանալու մասին, ես իմ աշխատանքն եմ անում։ Ինչ էլ որ լինի, կլինի»,- Յուրիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Ռոման» անցկացրած 9 հանդիպումներից հետո ունի 10 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։