Ֆրանսիական El Pais թերթը հրապարակել է հոլիվուդյան դերասան Վիգո Մորտենսենի նամակը, ով առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» ֆիլմում Արագորնի դերով։
Մադրիդի «Ռեալի» կրքոտ երկրպագու Մորտենսենը չի կարողացել թաքցնել իր հակակրանքը «Ռեալի» հանդեպ այն բանից հետո, երբ ակումբը բոյկոտել է «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը՝ իմանալով, որ մրցանակը չի ստանա հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
«Ինչ խայտառակություն» վերնագրված նամակը գրվել է ԱՄՆ Այդահո քաղաքում և քննադատում է մադրիդյան ակումբի պահվածքը։
Մադրիդի «Ռեալը», իմանալով, որ իրենց փչացած երեխան չի նվաճի «Ոսկե գնդակը», իսկ երեխան կատաղած ու տխուր էր, ասաց, որ ակումբը չի գնա այնտեղ, որտեղ իրեն չեն հարգում։ Իսկ որոշումը կայացվել է ի աջակցություն Վինիսիուս Ժունիորի ու նրա հիստերիայի՝ կապված այն բանի հետ, որ նա չի մեկնի Փարիզ մրցանակաբաշխությանը։
Սա պարտվողների պահվածքն է, Ես «Ռեալի» երկրպագու եմ, բայց կարծում եմ, որ եթե ակումբը չի գնում այնտեղ, որտեղ իրենց չեն հարգում, ուրեմն ակումբն է մեղավոր նման հիմարության, նման ոչ սպորտային ու ամբարտավան պահվածքի համար։ Հալա Մադրիդ! միշտ, բայց ես շատ եմ ամաչում դրա համար»,- գրել է Մորտենսենը։