«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր նշանակմանը։
««Սպորտինգի» դեմ խաղում Ամորիմի փորձը շատ լավն էր։ Ես խոսեցի Մաթեուս Նունյեսի («Սպորտինգի» նախկին ֆուտբոլիստ) հետ, և նա բարձր գնահատեց մարզչի դերը թիմում»,- ասել է Գվարդիոլան։
Այս մրցաշրջանում Ամորիմի գլխավորությամբ «Սպորտինգը» անցկացրել է 14 հանդիպում, տարել 13 հաղթանակ և 1 անգամ գրանցել ոչ-ոքի։