«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող է մնալ ակումբում։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ «Լիվերպուլը» շարունակում է մնալ Վան Դեյկի հիմնական տարբերակը կարիերան շարունակելու համար։
Ըստ աղբյուրի՝ 33-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի թոփ ակումբներ, սակայն ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգումը անգլիական թիմի հետ դեռ հնարավոր է։
Վան Դեյկի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։