«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան ամփոփել է Ա Սերիայի 10-րդ տուրում «Նապոլիից» կրած պարտությունը (0:2):
«Սա ֆուտբոլ է: Հանդիպման որոշ կետերում մենք կարողացանք լավ խաղալ, բայց նրանք կարողացան ավելի լավ իրացնել իրենց հնարավորությունները։ Կարևոր է շարունակել աշխատել»,- Մորատայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Հաջորդ տուրում «Միլանը» արտագնա խաղում կմրցի «Մոնցայի» հետ: Թիմը 14 միավորով 8-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: