Հայտնի է, թե որտեղ կարող է կարիերան շարունակել Թոմաս Մյուլերը

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է հեռանալ թիմից 2025 թվականի ամռանը:

Ըստ Sport Bild-ի, ֆուտբոլիստը չի տեղափոխվի եվրոպական այլ թիմ, եթե հեռանա «Բավարիայից»։

Նշվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել MLS-ում, հատկապես հաշվի առնելով, որ 2026 թվականին աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Հիշեցնենք, որ Թոմաս Մյուլերը իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բավարիայում»: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրած 11 խաղում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: