Նոր մանրամասներ Կրիշտիանու Ռոնալդուի և Էրիկ տեն Հագի կոնֆլիկտի մասին

Երկուշաբթի «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց Էրիկ Տեն Հագին գլխավոր մարզչի պաշտոնից: ESPN-ի լրագրող Ռոբ Դոուսոնը լայնածավալ նյութեր է հրապարակել այս թեմայով:

Նա պատմում է Կրիշտիանու Ռոնալդուի և Տեն Հագի միջև 2022 թվականին տեղի ունեցած կոնֆլիկտի մասին:

«Ֆուտբոլիստներից շատերը համաձայնեցին, որ Կրիշտիանու Ռոնալդուն սխալվում էր, երբ հրաժարվեց փոխարինման դուրս գալ «Տոտենհեմի» դեմ 2022 թվականի հոկտեմբերին:

Սկզբում թվում էր, թե մարզիչը ճիշտ է, բայց շուտով ակումբում շատերը սկսեցին մտածել, որ Տեն Հագը չափազանց հեռուն է գնացել Ռոնալդուին պատժելու հարցում:

Ի սկզբանե Ռոնալդուին հանձնարարվել էր մարզվել հիմնական կազմից առանձին։ Երբ նա փորձել է հանդերձարան մտնել՝ մի զույգ կոշիկ վերցնելու համար, ակումբի աշխատակիցները նրան հայտնել են, որ իրեն թույլ չեն տվել մտնել այնտեղ։

Հակասությունները դադարեցին միայն այն ժամանակ, երբ Ռոնալդուն խնդրեց ակադեմիայի խաղացողներից մեկին իր փոխարեն մտնել հանդերձարան։ Մի շարք փորձառու խաղացողներ Կրիշտիանուի մարզումների արգելքը համարել են անհարկի ստորացում։

Ռոնալդուի հետ կոնֆլիկտի հետևանքները ցնցող էին, թեև պորտուգալացի լեգենդի՝ ԱԱ-2022-ի ընդմիջմանը Օլդ Թրաֆորդից հեռանալը համեմատաբար հանգիստ էր»,- ասվում է նյութում։