Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը դեռ չի որոշել, թե արդյոք կմնա ակումբում մրցաշրջանի ավարտից հետո։ Վետերանի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Հարձակվողը չի բացառում կարիերան ավարտելու հնարավորությունը։
Միաժամանակ, ըստ Sport Bild-ի, Մյուլերը հաստատ չի խաղա եվրոպական այլ թիմում, եթե հեռանա «Բավարիայից»։ Հայտնի է, որ 35-ամյա ֆուտբոլիստին հետաքրքրում է MLS-ում խաղալու հեռանկարը, հատկապես հաշվի առնելով, որ 2026 թվականին աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Թոմաս Մյուլլերն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ներկայացրել է «Բավարիան»: Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին Վենսան Կոմպանիի թիմի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։