Խվիչա Կվարացխելիան՝ Ռոմելու Լուկակույի հետ հարաբերությունների մասին

Իտալիայի առաջնությունում տեղի են ունենում տասներորդ տուրի հանդիպումները, որի շրջանակներում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլիին» և պարտվեց 0։2 հաշվով։

Այս խաղում մեկական գոլ խփեցին Ռոմելու Լուկակուն և վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։ Խաղից հետո նա մեկնաբանել է հաջողությունը, ինչպես նաև գովել թիմակցին։

«Ես հիանալի փոխըմբռնում ունեմ Ռոմելուի հետ խաղադաշտում, նա շատ համեստ է և աշխատասեր: Ես արդեն ասել եմ նրան, որ Նեապոլն ապրում է ֆուտբոլով, և նա կարծես թե դա հիանալի հասկանում է»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։